Փաթեթ։ «Մխիթար Սեբաստացի»

Ես ունեմ հիմնական 2 նախագծեր, որոնցով այս տարվա ընթացքում հարստացրել և հարստացնելու եմ հայալեզու համացանցը։

1․ Այս նախագծով ես աշխատել(ու) եմ հայերեն Վիքիմեդիայի հետ՝ հայերեն Վիքիդարանում ավելացնելով բառերի ֆրանսերեն թարգմանություններ և ֆրանսերեն Վիքիդարանում ավելացնելով բառերի հայերեն թարգմանություններ, Վիքիպեդիայում՝ գրելով և խմբագրելով հայալեզու նյութեր, որոնք ինչ-որ ձևով կապ ունեն Ֆրանսիայի, Ֆրանսերենի հետ և այլն։ Նախագծի ընթացքին և մյուս նպատակներին կարող եք ծանոթանալ հետևյալ նյութով․

2․ Այս նախագծում իմ նպատակն է ստեղծել հայալեզու գրականություն համացանցում և գիտելիքներ փոխանցել, վերլուծություններ անել այն մասին, թե որքանով ենք մենք որպես հասարակություն պատրաստ պատերազմներին, որքանով ենք տեղեկացված պատերազմների մասին և այլն։ Նախագծի այլ նպատակները գրված են նախաբանում։ Իմ կատարած աշխատանքների բոլոր հղումները դրված են նյութի վերջին մասում։

Կան նաև այլ ավելի փոքր նախագծեր, որոնցով ես նպաստել եմ հայալեզու գրականության ստեղծմանը և տարածմանը համացանցում։ Դրանց մեծ մասը թարգմանություններ են և տեղ են գտել նաև Թարգմանի՛ր-ում։

Այս մեկը պետք է հետո վերածեմ տեսանյութի

Նաև ունեմ որակյալ թարգմանություններ 2021 թվականից՝ 2021-2022 ուտարվանից։ Դրանցից շատերը նույնպես տեղ են գտել Թարգմանի՛ր-ում։

Leave a comment