Հոգեբանության պատմության մեջ ամենակարևոր ժամանակաշրջանը

Հոգեբանությունն անցել է երկար ու ոլորապտույտ ճանապարհ, որի սկզբնակետը հազարավոր տարիներ առաջ էր։ Դրա զարգացումը որպես գիտական առանձին ճյուղ, սակայն, որը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, հոգեբանության այս երկար պատմության ամենակարևոր ժամանակաշրջանն էր․․․

Ձեռագրաբանություն․ ձեռագիրը՝ անհատականության հայելին

Բոլորիս հետ էլ կյանքի ընթացքում լինում է, որ ինքներս մեզ մեր վարքի կամ անհատականության խորքերի մասին հարցեր տանք։ Ձեռագրաբանությունը՝ արվեստ և հումանիտար գիտություն, ձեռագրի միջոցով մեզ մեր ես-ին մոտեցնելով կարող է օգնել հասկանալ, թե ինչպես ենք գործում և բացահայտել մեր անհատականության թաքնված կողմերը։ Ձեռագրաբանությունը ձեռագիրն ուսումնասիրելու արվեստն է՝ անհատականության ու հիմնական վարքագծերը երևան հանելու համար։… Continue reading Ձեռագրաբանություն․ ձեռագիրը՝ անհատականության հայելին

Մտորումներ ապագայի շուրջ

Ապագայի իմ պատկերացումները նման են այս նկարին։ Ես, իհարկե, սիրում եմ ամեն ինչ պլանավորել ինչքանով որ կարող եմ, բայց ես վստահ չեմ, որ կարող եմ իրականացնել իմ ծրագրած ամեն ինչը։ Ոչ ոք էլ, կարծում եմ, չի կարող վստահ լինել։ Չէ՞ որ ոչ մեկն անգամ վստահ չէ, որ վաղը դեռ ողջ է լինելու։ Այդ պատճառով էլ,… Continue reading Մտորումներ ապագայի շուրջ

Նինա Սիմոնի հիշատակին

2003 թվականի ապրիլի 21-ին աշխարհը կորցրեց ևս մեկ լեգենդի. Նինա Սիմոնը ամերիկացի երգչուհի, երգահան, գործիքավորող, դաշնակահար և սևամորթների իրավունքների պաշտպան էր, ով հայտնի էր իր յուրահատուկ ձայնով, դաշնամուրի իր յուրահատուկ ոճով և երաժշտական ժանրերի խառնուրդով։ Նա միախառնում էր ջազը, բլյուզը, գոսպելը և դասական երաժշտությունը: Նրա երգերը հաճախ վերաբերում էին սոցիալական և քաղաքական խնդիրներին, և նա… Continue reading Նինա Սիմոնի հիշատակին

Ինգմար Բերգմանի «Պերսոնա» ֆիլմը

Երբևէ դիտե՞լ եք այնպիսի ֆիլմ, որի ընթացքում էլ, վերջում էլ ուղղակի պապանձված նստել եք՝ չհասկանալով, թե ինչ է կատարվել։ Այս ֆիլմում կատարվողը կարելի է վերլուծել տասնյակ ճանապարհներով, որոնք հաճախ անգամ հակասում են միմյանց։

Քեզ համար, նրա համար, բոլոր խիզախ կանանց համար

Քե՛զ, խիզախ կին, որ պայքարում ես՝ համոզվելու համար, որ ամենօրյա դրոշակը ժպիտդ է։  Քե՛զ, ուժագույն աչքերով կին, որ հայացքդ փոխանցում է կյանքի և շրջապատող անձանց հանդեպ ունեցած նրբասրտությունդ։  Այսօր ես խոնարհվում եմ քո առաջ, քանզի ուրիշ ոչ ոք չգիտեր՝ ինչպես այս պայքարը առաջ շարժվելու նպատակ դարձնել՝ չնայած փոթորիկներին։ Ահա այսօր իմ հիացմունքը քո հանդեպ, քանզի… Continue reading Քեզ համար, նրա համար, բոլոր խիզախ կանանց համար

Ինչպես խոսել երեխաների հետ պատերազմի և հարազատների մահվան մասին

Հղումը՝ https://docs.google.com/document/d/1s1arvEb-QikCGpO96mGxkP4bCnXtBrb1cPAxV8fp5o4/edit?usp=sharing Հետազոտության թեմա՝ «Ինչպես խոսել երեխաների հետ պատերազմի և հարազատների մահվան մասին» Հետազոտող՝ Լուսի Ղարիբյան Ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան Դպրոց՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց  2022 թ․ Ներածություն Պատերազմները դեռ չեն հեռացել աշխարհի երեսից, և քանի դեռ դրանք գոյություն ունեն, երեխաների հետ առնչվող մասնագետներն ու երեխաների հարազատները իրենք իրենց հարց են տալիս՝ ինչպե՞ս խոսել պատերազմների… Continue reading Ինչպես խոսել երեխաների հետ պատերազմի և հարազատների մահվան մասին

Րյունոսկե Ակուտագավա — «Ապուշի կյանքը»։ Վերլուծություն

Րյունոսկե Ակուտագավան ունի բազմաթիվ ինքնակենսագրական ստեղծագործություններ, որոնց թվին է պատկանում «Ապուշի կյանքը»։ Պատմվածքը ցանկացա վերլուծել, քանի որ այս օրը՝ մարտի 1-ը, հեղինակի ծննդյան օրն է։

Պատերազմի հոգեբանությունը․ ինչո՞ւ է խաղաղության մեջ ապրելն այդքան դժվար մարդկանց համար

Աշխարհի պատմության մասին ցանկացած գիրք կարդալիս հավանաբար կունենանք մեկ գերիշխող տպավորություն՝ մարդիկ միմյանց հետ խաղաղության մեջ ապրելն անհնարին են համարում։ Եվ հենց աշխարհն ասես մոտ է մեկ այլ մեծ կոնֆլիկտի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փակուղուն, որը զարգանում է վերջին օրերին, թվում է՝ լավ ժամանակ է մտածելու, թե ինչու է այդպես։ Սովորաբար աշխարհի պատմության մասին գրքերը… Continue reading Պատերազմի հոգեբանությունը․ ինչո՞ւ է խաղաղության մեջ ապրելն այդքան դժվար մարդկանց համար

Մխիթար Սեբաստացին որպես գործարար

Մխիթար Սեբաստացուն բոլորս էլ ճանաչում ենք որպես հայագետ, եկեղեցական գործիչ, և, իհարկե, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մենք գովում կամ քննադատում ենք նրա գործունեությունը եկեղեցական ուղղությամբ։ Բայց արդյո՞ք մենք նրան ճանաչում ենք որպես գործարար։ Շատ հարցեր կան, որոնք կարող ենք տալ․ 1․ Ինչո՞ւ Մխիթար Սեբաստացու ծնողները նրան թույլ չէին տալիս հոգևոր կյանքով ապրել։ Մխիթար Սեբաստացին ծնվել էր… Continue reading Մխիթար Սեբաստացին որպես գործարար

Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել

Գրքերն իմ կյանքում շատ մեծ դեր ունեն, քանի որ դրանց շնորհիվ ես սովորում եմ, կտրվում եմ իրականությունից, մարզում եմ ուղեղս, ձևավորում եմ ինձ, ուրիշներին և այլն։ Այդ պատճառով էլ կարևորում եմ նաև ուրիշներին խորհուրդներ տալ գրականության հարցում։ Չնայած գրքեր ընտրելու բարդությանը՝ ընտրել եմ 10 գիրք, որոնցից գոնե մեկը ընթերցողիս դուր կգա։ 1․ Հերման Հեսսե —… Continue reading Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել

Ի՞նչ է փորձարարական հոգեբանությունը

Ճշգրիտ և հուսալի եզրակացությունների գալու համար հետազոտողները դիմում են տարբեր գիտական մեթոդների։ Հենց դա է փորձարարական հոգեբանության կարևորագույն մասը։ Հոգեբանության այս ճյուղը քննում է հիշողության և մոտիվացիայի պես հիմնային հայեցակարգեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երեխաների, դպրոցական և սոցիալական հոգեբանությունը։ Փորձարարական հոգեբանության մեջ գրեթե բոլոր հետազոտությունները անցկացվում են վերահսկվող միջավայրում, օրինակ՝ հետազոտական լաբորատորիաներում։ Փորձարարական հոգեբանները մանիպուլացնում… Continue reading Ի՞նչ է փորձարարական հոգեբանությունը

Ջ-Ճ-Չ

Կետերի փոխարեն գրել ջ, ճ կամ չ․ ա․ զիջել, զղջալ, զեղչել, թռչել, թրջել, գաջ, գաճաճ, առջև, արջուկ, խառնիճաղանջ, կապարճ, խոճկոր, խոչընդոտ, ոչխար, ոջիլ, կառչել, կարճել, ակնակապիճ, կապիչ (կապող), կտրիճ (քաջ), կտրիչ (կտրող), սոճի, Սոչի, աղջամուղջ, անտերունչ, բարեհաճ, հաջողություն, աղջիկ, առէջ, այծենակաճ, առողջություն, կոճկել, հառաչանք, այծեղջյուր, վերջակետ, երկարաճիտ, լաջվարդ, շիճուկ, ընչացք, ամբողջ, Էջմիածին, գոճի, զոքանչ, էջկապ,… Continue reading Ջ-Ճ-Չ

Պատմության դասագրքերը՝ ազգային, պետական, կրոնական քարոզչության հարթակ

Առարկա՝ պատմություն Թեմա՝ «Պատմության դասագրքերը՝ ազգային, պետական, կրոնական քարոզչության հարթակ» Ղեկավար՝ Սամվել Թամազյան https://docs.google.com/document/d/1yCrt1StWMcSkHNlbgL7CKVR-9YEbLYDOmzA9ZDwTISw/edit?usp=sharing

Միֆեր և թյուրըմբռնումներ հոգեբանության վերաբերյալ

Չնայած շատերս հոգեբանի օգնության կարիքն ունեցել ենք կամ կունենանք մեր կյանքի ընթացքում, մեզնից շատերը դեռևս չգիտեն, թե ինչ է անում (կամ չի անում) հոգեբանը։ Շատերն ուղղակի խուսափում են հոգեթերապևտի մոտ գնալ թերապիայի շուրջ պտտվող միֆերի և թյուրըմբռնումների պատճառով։ Այս հրապարակումը ներկայացնում է հոգեբանների և նրանց գործի մասին որոշ լայն տարածում գտած միֆեր և թյուրըմբռնումներ։ Բայց… Continue reading Միֆեր և թյուրըմբռնումներ հոգեբանության վերաբերյալ

Կրթության ոլորտի խնդիրները Հայաստանում

Կրթության ոլորտի խնդիրները, ցավոք, այնքան շատ են Հայաստանի Հանրապետությունում, որ բոլորը մեկ օրում քննարկել անգամ հնարավոր չէ, իսկ դրանց լուծումներ տալը եթե ոչ տասնամյակներ, ապա առնվազն տարիներ պահանջում է։ Կրթական ոլորտի խնդիրները սկսում են սովորողների ծնողներից և հասնում մինչև իրավունքներ ու օրենքներ․ դրանք ամենուր են։ Սկսեմ նրանից, որ Հայաստանի դպրոցներում գործող իբր ֆինլանդական մոդելով կրթական… Continue reading Կրթության ոլորտի խնդիրները Հայաստանում

Ամրոց Երուսաղեմում։ Պատմական նորություններ

Իսրայելցի հնագետները կարծես թե հայտնաբերել են հին հունական ամրոց Երուսաղեմում, որը հնագետները փնտրում էին ավելի քան երկու դար շարունակ։ Պատմաբաններն ասում են, որ 250 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ ամրոցը այն վայրն է, որտեղ ապստամբները Երուսաղեմը հույներից հետ են վերցրել՝ հաղթանակ, որը նշանավորվում է հրեական Խանուկա տոնով։  2000 տարեկան Աքրայի գտնվելու վայրի շուրջ բանավեճի… Continue reading Ամրոց Երուսաղեմում։ Պատմական նորություններ

Ը

Կետերի փոխարեն ավելացնել ը տառը այն բառերում, որոնց մեջ գրվում է․ ա․ հյուրընկալ, անակնկալ, դյուրընկալ, առնչվել, երկնչել, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըմբռնելի, դրմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, կորնթարդ, համընթաց, գահընկեց, գիրկընդխառն, զմռսել, ընթերակա, ինքնըստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս,… Continue reading Ը

Օ-Ո

Լրացնել բաց թողնված տառերը՝ կետերի փոխարեն գրելով օ կամ ո․ ա․ առօրյա, թռչնորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, հոգուդ, օվկիանոս, անօգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղօրոր, մեղմորեն, տրտմօրեր, ոսկեզօծ, հոծ, հողմակոծ, արևազօծ, հանրօգուտ, յուրօրինակ,… Continue reading Օ-Ո

Այցելություններ կրթահամալիրի 5-րդ դասարաններ

Նոյեմբերի 3-ին, 4-ին, 11-ին և 15-ին ես՝ Լուսի Ղարիբյանս և Սոնա Բալայանը այցելեցինք Արևելյան և Արևմտյան դպրոցների 5-րդ դասարաններ մեր «Պատերազմը՝ կրթության գործիք» նախագծի շրջանակում։ Այցելությունները դեռ շարունակվելու են, և դրանց նպատակն այն է, որ պարզենք, թե 5-րդ դասարանցիները ինչ պատկերացումներ ունեն պատերազմի մասին, ինչը ծառայելու է մեր նախագծի ընդհանուր նպատակին՝ հասկանալ, թե տարբեր տարիքային… Continue reading Այցելություններ կրթահամալիրի 5-րդ դասարաններ

Է-Ե

Լրացնել բաց թողնված տառերը՝ կետերի փոխարեն գրելով է կամ ե․ դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևե, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե,… Continue reading Է-Ե

Վաճառվում է պատմություն։ Պատմական նորություններ

Աճուրդի են հանվել հազվագյուտ պատմական իրեր՝ 500 տարվա տարբեր գործերի ու հետաքրքրությունների տարբեր կարևոր պահերից։  Դրանք 1452-1969 թվականների են և ձեռքբերումներ են բազմաթիվ ոլորտներից, օրինակ՝ գրականությունից, երաժշտությունից, գիտությունից, ընդհանուր և ամերիկյան պատմությունից և այլ կարևոր պատմական իրադարձություններից։  Օրինակներ՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ․ Ռուզվելտի նամակը օդագնաց Ամելիա Էրհարթին, ԱՄՆ դրոշ Ապոլոն 11 տիեզերանավից, սևագրված երաժշտություն Բեթհովենից… Continue reading Վաճառվում է պատմություն։ Պատմական նորություններ

Հայոց լեզվի քննական առաջադրանքների ձևաչափը, կապը իրականության հետ

Բոլորս էլ տարբեր տեղերից լսում ենք, որ Հայաստանի դպրոցներն ավարտելիս որպես ավարտական քննություններ գրվող թեստերը չեն ստուգում մեր գիտելիքը կամ էլ ստուգում են այնպիսի բաներ, որոնք մեզ երբեք պետք չեն գալու։ Բնական է՝ եթե այս կարծիքը շատ է հնչում, ուրեմն դրա մեջ իրականության նշույլներ հաստատ կան։ Բայց թե որքանով է այս կարծիքը մոտ իրականությանը, պետք… Continue reading Հայոց լեզվի քննական առաջադրանքների ձևաչափը, կապը իրականության հետ