Հաշվետվություն։ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակ

Այս կիսամյակն ինձ համար մեծ դժվարությամբ անցավ։ Տարբեր պատճառներով սովորելը գնալով ավելի ու ավելի բարդ էր դառնում։ Այնուամենայնիվ, ես արագ խելքի եկա ու սկսեցի զբաղվել տարբեր բաներով, որ ինձ կվերադարձնեին նախկին վիճակիս։ Ստացվեց, իհարկե վերջին շաբաթներին, քանի որ դասավանդողներից և ընկերներիցս շատերը ինձ շատ օժանդակեցին, և ես կարողացա նորից դիտարկել սովորելը որպես ընծա և որպես… Continue reading Հաշվետվություն։ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակ

Իմ օրագիրը։ Մի գեղեցիկ օրվա մասին

Այսօր կրթահամալիրում հյուրընկալեցինք Զովաբերից և Դդմաշենից ժամանած աշակերտների և ուսուցիչների։ Երբ մտանք Մայր դպրոց, բոլորս մի փոքր խառնված էինք, իրար անծանոթ, եղանակն էլ մռայլ ու անձրևոտ էր, սակայն, համագործակցելով միմյանց հետ, շուտով մեր ներքին լույսերով բացեցինք մեր մութ երկինքը։ Ես ուղղակի գիտեի, որ կրթահամալիրում եմ, որպեսզի ներկայացնեմ Ազատ խոսքի ակումբի գործունեությունը, սակայն մյուս անակնկալներին (անակնկալներ,… Continue reading Իմ օրագիրը։ Մի գեղեցիկ օրվա մասին

Լուսաբանում։ Բանավեճ՝ հայ-ադրբեջանական համակեցություն թեմայով

Հունվարի 15-ին Ազատ խոսքի ակումբն ունեցավ իր հերթական բանավեճը «Քաղաքական սերունդ» նախագծի շրջանակներում։ Թեման հայ-ադրբեջանական համակեցությունն էր․ հնարավո՞ր է արդյոք դրա իրագործումը, թե՞ ոչ։

Բանավեճն ընթացավ «Օքսֆորդ» ձևաչափով։ Մենք պատահականության սկզբունքով բաժանվեցինք երկու խմբի՝ ներկայացնելով «դեմ» և «կողմ» դիրքորոշումները։ Այսպիսի բաժանումն օգնում է պաշտպանել մի կարծիք, որը գուցե այնքան էլ քոնը չէ, իսկ դա անհրաժեշտ է այն պատճառով, որ ակումբի անդամները միշտ չէ, որ կյանքի ընթացքում ունենալու են ընտրության հնարավորույթուն, հետևաբար անհրաժեշտ է սովորել խոսել թե՛ աջակցելով ինքդ քեզ, թե՛ դեմ գնալով քո կարծիքին ու հայացքներին։

Ես ակումբի մյուս անդամների աջակցությամբ տեսա հայ-ադրբեջանական համակեցության հնարավոր լինելու կամ չլինելու ամբողջովին տարբեր մի մասը։ Կարծում եմ, որ բանավիճելու մեր հմտությունները զարգացնելուն համընթաց բոլորս էլ մի փոքր ավելի լայնահորիզոն հայացքով նայեցինք բանավեճի թեմային։

Ինձ համար պատահականության սկզբունքով բաժանվելը մի լավ կողմ էլ ունեցավ․ ես նկատեցի, թե ինչպես եմ ամեն մի բառ արտաբերելիս սովորում խոսել որպես բանավեճի մասնակից՝ պնդումներով, փաստարկներով ու հակափաստարկներով, ոչ թե այնպես, ինչպես կխոսեի ընկերական շրջապատում։ Իմ ակումբային գործունեության գլխավոր նպատակներից մեկն էլ հենց այդ է՝ խոսել փաստերով, առավել համոզիչ, չնեղվել ու չվախենալ խոսելիս։

Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր-բոլորին, ում շնորհիվ հնարավոր դարձավ այս բանավեճը։


Ֆոտոպատում՝

Սամվել Թամազյան

Այսօր՝ հունվարի 15-ին «Ազատ խոսքի» ակումբն անցկացրեց իր հերթական բանավեճը՝ «հայ-ադրբեջանական համակեցություն» թեմայով։ Բանավեճը բաղկացուցիչ մասն էր՝ «քաղաքական սերունդ» նախագծի և դրա տրամաբանական շարունակությունը։ Ակումբի մասնակիցները քաղաքական կարծիքների և տեսակատների կամուրջներ էին կառուցել իրենց դասավանդողների հետ, նախօրոք նրանց հետ իրենց հետաքրքրող թեմայի շուրջ հարցումներ և տեսակտեներ հավաքելով։ Զինված լինելով իրենց անձնական տեսակետներով և իրենց ավագ սերունդի հայացքներով նրանք սկսեցին բանավիճել։


View original post 101 more words