Տրդատ I և Տրդատ II

1․ Ինչո՞ւ Տրդատն ու Վաղարշ I-ը պնդեցին, որ հաշտության պայմանագիրը կնքվի Հռանդեայում։ Որտե՞ղ և Ե՞րբ թագադրվեց Տրդատը։ Ներկայացրե՛ք նրա գահակալման շրջանը։

62 թվականի գարնանը հայ-պարթևական և հռոմեական ուժերի միջև տեղի էր ունեցել Հռանդեայի ճակատամարտը։ Հռոմեացիները պարտություն էին կրել։ Հռոմեացիները կորցրել էին իրենց հեղինակությունը, և Հռանդեայի խաղաղության պայմանագրի կնքումը 64 թվականին առաջարկեցին, որ լինի Հռանդեայում՝ ի նշան նրա, որ ամեն ինչ վերականգնվել է։ Նույն ժամանակ պետք է նաև թագադրվեր Տրդատ I-ը, և Ներոնը հայտնել էր, որ նրան Հայաստանի արքա կճանաչի միայն այն դեպքում, երբ ամեն ինչ կատարվի Հռանդեայում։ Բայց նշեմ նաև, որ Տրդատն ու Վաղարշը չեն պնդել, որ պայմանագիրը կնքվի Հռանդեայում։ Դա, ինչպես արդեն նշեցի, Ներոնը հայտնել է Վաղարշ I-ին, նա էլ իր հերթին առաջարկը փոխանցել է Տրդատ I-ին։

Արդյունքում ստացվեց այնպես, որ Տրդատը մեկնեց Հռանդեա, և այնտեղ թագը հանեց և դրեց Ներոնի արձանի վրա՝ ասելով, որ թագը հենց նրանից էլ կստանա Հռոմում։ 66 թվականին արդեն Տրդատը հասնում է Հռոմ և թագադրվում այնտեղ։ Հռոմը հոգում է Տրդատի՝ դեպի Հռոմ ուղևորության բոլոր ծախսերը, վերջում էլ Ներոնը Մեծ Հայքին տրամադրում է մեծ միջոցներ՝ Կորբուլոնի՝ Արտաշատին հասցրած վնասը փոխհատուցելու նպատակով։

Տրդատ I-ը իր գահակալման շրջանում առաջին հերթին վերականգնում է Արտաշատը և, կառուցելով Արեգ-Միհրի տաճարը, ամրացնում է Գառնու տաճարը՝ կառուցելով բերդ։ Նաև զբաղվում է տնտեսական բարեփոխումներով։ Ամեն ինչ կայուն ու լավ էր ընթանում, մինչև որ 72 թվականին ալանները ներխուժեցին Հայաստան։ Տրդատի կառավարման շրջանը շարունակվեց ալանների դեմ պարբերաբար ռազմական գործողություններ իրականացնելով։ 75 թվականին ալանները գրեթե գերի վերցրեցին Տրդատին, բայց նա կարողացավ դուրս պրծնել։

Տրդատի կառավարման վերջին 10+ տարիների մասին տեղեկություններ չեմ գտել։

2․ Ինչպե՞ս էր բնութագրում հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկ արքային։ Ո՞ր քաղաքը նա ընտրեց որպես գահանիստ։ Ինչո՞ւ։

Արիանոսի համաձայն՝ Սանատրուկ II-ը, չնայած իր միջին հասակին, մեծ բաների էր ձգտում, հատկապես պատերազմական գործում, բայց նա նաև զուսպ էր, արդար, ողջամիտ և այլն։

Ռազմական գործում նա համարվել է մեծ բաների ձգտող Արիանոսի կողմից, քանի որ Մեծ Հայքի տարածքին էր միացրել մի շարք այլ տարածքներ։

Սանատրուկը որպես գահանիշտ ընտրել էր նոր հիմնադրված Մծուրք քաղաքը, կարծում եմ՝ հենց այն պատճառով, որ այն առևտրական և ռազմական կարևոր նշանակության ճանապարհների հատման կետում էր գտնվում՝ Արածանիի ափին։

Ցավոք, Սանատրուկ II-ի վերաբերյալ տեղեկությունների մեծ մասը հաստատված չէ։

3․ Ինչո՞վ է նշանավորվել Վաղարշ I-ի գործունեությունը։ Որո՞նք էին նրանից հետո Մեծ Հայքում իրավիճակի փոփոխման պատճառները։

Վաղարշ I-ի գահակալությունը նշանավոր է նրանով, որ վերականգնել է Հայաստանի անկախությունը, ինչպես նաև կառուցել է Վաղարշապատ քաղաքը և զարգացրել է Վարդգեսավան գյուղաքաղաքը՝ վերածելով այն քաղաքի։ Նրա գահակալության տարիները անցել են շինարարական աշխատանքների և խաղաղ պայմանների մեջ։

4․ Ե՞րբ է գահակալել Վաղարշ II-ը։ Ո՞ր թագավորից է սկսվել Արշակունիների ժառանգական իշխանությունը։ Ներկայացրե՛ք Խոսրով I-ի գահակալությունը։

Վաղարշ II-ը գահակալել է 185-198 թվականներին։

Արշակունիների ժառանգական իշխանությունը սկսվել է հենց Վաղարշ II-ից։ Նրան հաջորդել է որդին՝ Խոսրով I-ը։

Խոսրով I-ը լուծել է հոր՝ Վաղարշի վրեժը՝ միաժամանակ ամրապնդելով երկրի հյուսիսային սահմանները։ Նա նաև որոշ աղբյուրների համաձայն արշավանքներ է ձեռնարկել նաև այլ ուղղություններով՝ ամեն անգամ վերադարձին հետը բերելով մեծ ավար։ Ձեռնարկել է գործողություններ նաև Վաղարշ V-ի դեմ։ Այլ տեղեկություններ չեմ գտել։

5․ Ե՞րբ է գահակալել Տրդատ II-ը։ Ի՞նչ արդյունք ունեցավ նրա պայքարը Կարակալլա կայսեր դեմ։

Տրդատ II-ը գահակալել է 216-252 թվականներին։

Կարկալլա կայսեր դեմ նորաթուխ արքա Տրդատի պայքարի արդյունքում Կարկալլայի զորքին, որը գլխավորում էր զորավար Թեոկրիտոսը, հայերը հաղթում են։ Վտանգը գոնե ժամանակավորապես վերանում է, և Տրդատը շարունակում է իր գահակալությունը։

Leave a comment